Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկա Տոնին տեսանյութ է հրապարակել Ռոբերտո Բաջոյի և Պեպ Գվարդիոլայի հետ ընթրիքից։
Տոնին կատակով դիմել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչին. «Պեպ, դու կործանեցիր ֆուտբոլը։ Այս կեղծ 9 համարով ես 4 տարի չէի կարողանում թիմ գտնել: Լուրջ եմ ասում: Կարո՞ղ ես հաստատել, որ Մեսսիի հետ խաղացել ես միայն կեղծ ինը համարով: Դու առհասարակ սիրո՞ւմ ես կենտրոնական հարձակվողների»:
«Ես ունեմ այդպիսի մեկին՝ Հոլանդը՝ 60 գոլ: Այս հարձակվողի հետ մենք նվաճեցինք թրեբլը: Բայց կենտրոնական հարձակվողները պետք է լավը լինեն, հասկանո՞ւմ ես»,- պատասխանել է Գվարդիոլան:
«Լավ, բայց դադարիր խաղալ կեղծ 9 համարով: Մեծ կենտրոնական հարձակվողներն ավելի լավն են»,- եզրափակել է Տոնին: