Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի շրջապատը վստահ է, որ ֆուտբոլիստի դեմ պաշտոնական բողոք է ներկայացվել բռնաբարության համար։ Այս մասին հայտնում է RMC Sport առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մարի-Ալիքս Կանու-Բեռնարը, որը հանդիսանում է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի փաստաբանը, ակնարկել էր, թե ֆրանսիացի ֆուտբոլիստը կատարյալ անմեղ է, իսկ նրան առաջդրված մեղադրանքները՝ անհիմն:
Աղբյուրի համաձայն՝ Կիլիան Մբապեի շրջապատը համոզված է, որ Ֆրանսիայի հավաքականի ավագն այժմ Ստոկհոլմում բռնաբարության վերաբերյալ բողոքի առարկա է: Միևնույն ժամանակ, խաղացողի կողմը հանգստություն է պահպանում, չնայած սպասվող երկար դատավարությանը: