Մադրիդի «Ռեալից» արձագանքել են թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ կապված բռնաբարության մեղադրանքներին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» հանգիստ է վերաբերվում իրավիճակին։ «Սերուցքայինների» ճամբարում անհանգստություն չկա այս հարցի վերաբերյալ։ Նշվում է, որ նրանք վստահ են, որ տեղեկատվությունը կեղծ է, և որ ինչ-որ մեկը պարզապես ցանկանում է վնասել Մբապեի հեղինակությանը: Ակումբում հավատում են Կիլիանին, որը այդ լուրերը կեղծ է որակել։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հաստատել է, որ սկսել է նախնական հետաքննություն բռնաբարության գործով։