«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Բենժամեն Մենդին հայտարարել է՝ ինքը միակը չէր, որ խախտում էր ակումբի կանոնները և COVID-19-ի սահմանափակումները:
Նրա խոսքով՝ մի քանի ֆուտբոլիստներ նույնպես հաճախում էին երեկույթների, օգտագործում էին ալկոհոլ և ունենում անկանոն սեռական հարաբերություններ: Մենդին կարծում է, որ այդ իրավիճակում անարդար է եղել միայն իրեն պատժելը:
««Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներ, այդ թվում ակումբի ավագը, հաճախում էին այն երեկույթներին, որոնց ես էի մասնակցում և կազմակերպում: Մենք բոլորս խմում էինք ալկոհոլ: Մենք բոլորս սեռական հարաբերություններ ունեինք քիչ ծանոթ կանանց հետ: Մենք բոլորս խախտում էինք սահմանափակումները կորոնավիրուսի ժամանակ:
Սա արդարացում չէ իմ պահվածքի համար, բայց ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթիի» կողմից անարդար էր ինձ առանձնացնել: Իմ և մյուս խաղացողների միջև տարբերությունն այն էր, որ ինձ կեղծ մեղադրեցին բռնաբարության մեջ և հրապարակայնորեն ստորացրին», – Մենդիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: