Սուպերլիգայի մեկնարկը կարող է տեղի ունենալ 2025 թվականի սեպտեմբերին։ Նման մրցաշարի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարվել էր 2021 թվականին, սակայն այն ժամանակ նախագիծը չիրականացվեց երկրպագուների բողոքի ու ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։
Այս մասին հայտնում է AS-ը՝ իր աղբյուրներին հղում անելով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշարին կմասնակցի 64 ակումբ, և բոլոր հանդիպումները կհեռարձակվեն անվճար:
Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի փոխարեն Սուպերլիգային արդեն պատրաստ են մասնակցել «Ռեալը», «Բարսելոնան», «Ռոման», «Նապոլին», «Պորտուն», «Սպորտինգը», «Բենֆիկան», «Այաքսը», «Մարսելը», ՊՍՎ-ն և մի շարք այլ ակումբներ։