Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հյուսիսային Մակեդոնիայի հետ Ազգերի լիգայի խմբային փուլի՝ հոկտեմբերի 13-ին կայացած խաղից հետո հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկության մասին:
Այս հայտարարությունից հետո երկրպագուների շրջանում սկսվեցին քննարկումներ ծավալվել նոր գլխավոր մարզչի հնարավոր թեկնածուների վերաբերյալ: Ի թիվս մի քանի մասնագետների՝ շրջանառվում է նաև «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի անունը:
ArmSport-ն ակումբի մամուլի ծառայությունից ճշտել է՝ որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը:
«Փյունիկի» մամուլի ծառայությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ չեն մեկնաբանում շշուկները, ինչպես նաև հավելեցին, որ Եղիշե Մելիքյանի և ակումբի միջև կա գործող պայմանագիր: