Անգլիայի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակում արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց Ֆինլանդիային։
Անգլիացիների կազմում գոլի հեղինակ դարձան Ջեկ Գրիլիշը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և Դեկլան Ռայսը, իսկ տանտերերը պատասխանեցին Արտու Հոսկոնենի դիպուկ հարվածով:
Այս խաղից հետո Անգլիան 9 միավորով զբաղեցնում է B լիգայի 2-րդ խմբի աղյուսակի երկրորդ տեղը, իսկ Ֆինլանդիան առանց միավորների վերջին տեղում է։
Հաջորդ խաղում Անգլիան արտագնա խաղում նոյեմբերի 14-ին կխաղա Հունաստանի հետ, նույն օրը Ֆինլանդիան կհանդիպի Իռլանդիայի հետ։
Ջեք Գրիլիշի և Ալեքսանդր-Առնոլդի գոլերը․