Մարոկկոյի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին ասել է, որ ակնկալում է, որ նոյեմբերին կայանալիք ուսումնամարզական հավաքին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Նուսայիր Մազրաուին կմիանա ազգային թիմին։
Անգլիայի առաջնության՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղում 26-ամյա խաղացողը փոխարինվել է ընդմիջմանը: Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 6-ին և ավարտվել 0։0 հաշվով։ Այնուհետև հաղորդվել էր, որ Մազրաուին փոքր վիրահատության է ենթարկվել սրտի արագացած բաբախյունի պատճառով: Սպասվում է, որ նա մի քանի շաբաթից շարք կվերադառնա:
«Մազրաուին վտանգավոր հիվանդություն չունի։ Աստծո կամքով, նա կմիանա մեզ նոյեմբերին կայանալիք հաջորդ հավաքին»,- Ռեգրագիի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Նոյեմբերին Մարոկկոյի հավաքականը Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում կխաղա Գաբոնի և Լեսոտոյի հավաքականների հետ։