Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Շոտլանդիայի դեմ հանդիպման իր սպասումներով։
«Շոտլանդիայի դեմ կայացած վերջին հանդիպումը լավ հիշողություններ է թողել։ Դժվար հանդիպում էր բավական բարդ մրցակցի հետ։ Նրանց գլխավոր հատկանիշներն են՝ կիրքը, դիմացկունությունը և համախմբվածությունը։
Ինձ համար ազգային հավաքականի կազմում խաղալը առանձնահատուկ բան է, մեծագույն պատիվ, և հենց դա է ինձ մոտիվացնում։ Այո, ես ճանաչում եմ Շոտլանդիայի հավաքականի դարպասապահ Կրեյգ Գորդոնին, հաճելի է հասկանալ, որ խաղադաշտում առաջին անգամ ինձնից մեծ մարդ է լինելու», – Մոդրիչի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Մոդրիչը սեպտեմբերին դարձել է 39 տարեկան։ Շոտլանդացի դարպասապահը 42 տարեկան է։