Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ հավաքականում պետք է ավելի շատ ֆուտբոլիստ հանդես գա ներքին առաջնությունից։
Նա նշել է, որ եվրոպական առաջնություններում չի տեսնում «ոչ Գարինչաների, ոչ էլ Ռոմարիոների»։
«Շատ երիտասարդ ֆուտբոլիստներ կան, սակայն նրանցից ոչ ոք աստղ չէ։ Այն ֆուտբոլիստները, որոնք Բրազիլիայից դուրս են հանդես գալիս, ոչնչով լավը չեն ներքին առաջնությունում հանդես եկող բրազիլացիներից։ Ես վաղուց եմ ասել, որ Բրազիլիայի հավաքականում պետք է խաղան ներքին առաջնության բրազիլացիները։
Մենք պետք է նրանց հնարավորություն տանք, այլ ոչ թե հրավեր անենք դրսում խաղացողներին։ Կոչ եմ անում հավաքական հրավիրել այստեղ՝ Բրազիլիայի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստներին»,- Դա Սիլվայի խոսքն է մեջբերում SAPO Desporto-ն։
Ավելի վաղ Բրազիլիայի ընտրանին ԱԱ-2026-ի որակավորման փուլի շրջանակում 2:1 հաշվով հաղթել էր Չիլիի հավաքականին։ Բրազիլիայի կազմում երկու գոլն էլ խփել են «Բոտաֆոգոյում» հանդես եկող Իգոր Ժեզուսը և Լուիս Էնրիկե Անդրեն։