«Լիվերպուլը» տեղեկացրել է թիմի նախկին կիսապաշտպան, շոտլանդացի Պիտեր Կորմակի մահվան մասին։ «Կարմիրների» նախկին ֆուտբոլիստը կյանքից հեռացել է 78 տարեկան հասակում։
«Մենք խորապես վշտացած ենք նախկին կիսապաշտպան Պիտեր Կորմակի մահվան մասին լուրից։ Հանգչիր խաղաղությամբ, Պիտեր», — նշված է «Լիվերպուլի» մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Կորմակը շոտլանդական «Հիբերնիան» ակումբի սան էր։ «Լիվերպուլին» բազմակողմանի կիսապաշտպանն ակումբին միացել է 1972 թվականին։ «Կարմիրների» հետ Պիտերը հաղթել է Անգլիայի առաջնությունը, երկրի գավաթը և ՈւԵՖԱ-ի գավաթը։ Իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան Կորմակն ավարտել է 1980 թվականին։
Դրանից հետո Պիտեր Կորմակն անցել է մարզչական գործունեության՝ գլխավորելով «Անորտոսիս» և «Կաուդենբիթ» ակումբները։