Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն միացել է ամերիկյան «Գրինվիլ Տրիումֆ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերի խմբին, նշվում է թիմի պաշտոնական կայքում:
Գործարքը կնքվել է հոկտեմբերի 9-ին՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայում։ Հարավային Կարոլինայից հանդիսացող թիմը հանդես է գալիս ԱՄՆ-ի ֆուտբոլի երրորդ ուժեղագույն լիգայում։
— «Գրինվիլ Տրիումֆը» մեծ ուշադրություն է հատկացնում երիտասարդների զարգացմանը։ Իմ և ամբողջ ղեկավարության համար սա հնարավորություն է աջակցելու ֆուտբոլի զարգացմանը բոլոր մակարդակներում, ինչպես նաև դառնալու ակումբի մի մաս, որը գնահատում է միջազգային ներկայությունն ու մշակույթների յուրահատուկ համադրությունը, — նշել է բրազիլացին։
Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է իր կարիերան 2018 թվականին։ Ակումբային մակարդակով նա հանդես է եկել «Գրեմիո», ՊՍԺ, «Բարսելոնա», «Միլան», «Ֆլամենգո», «Ատլետիկո Մինեյրո», «Կերետարո», «Ֆլումինենսե» ակումբներում։ Բրազիլացին երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի կազմում։ 2005 թվականին նա ստացել է «Ոսկե գնդակը»։