«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին ասել է, թե ինչ մասնագիտությամբ կցանակար զբաղվել բացի ֆուտբոլից։
«Ես սովորում եմ ավագ դպրոցի երկրորդ կուրսում։ Ես դեռ ապրում եմ Լա Մասիայում՝ թիմակիցներիս հետ, քանի որ ուզում եմ կենտրոնանալ թե՛ ուսմանս, թե՛ ֆուտբոլի վրա։ Ես կցանկանայի մարքեթինգի կամ բիզնեսի մենեջմենթի որակավորում ստանալ»,- Կուբարսիի խոսքերն է մեջբերում Onda Cero-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։