Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանն իր կարծիքն է հայտնել հանդիպման մասին․
«Ուսումնասիրել ենք մրցակցին, սպասվում է ծանր հանդիպում։ Լավ ենք պատրաստվել։ Գիտենք, թե ինչպես պետք է խաղանք վաղը։ Պետք է ամեն ինչ անենք դրական արդյունքի հասնելու համար»,- ասել է Սերոբյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով) «Տորսվյոլուր» մարզադաշտում: