«Յուվենտուսի» նախկին ավագ Ալեսանդրո Դել Պիեռոյի աղջիկը՝ Դորոտին ելույթ կունենա «ծեր սինյորայի» կանանց երիտասարդական թիմում։
2009 թվականին ծնված աղջիկը կմիանա ակումբի մինչև 17 տարեկանների թիմին։
Հիշեցնենք, որ Դել Պիեռոն հանդես է եկել «Յուվենտուսում» 1993-ից 2012 թթ․-ին։ Ֆուտբոլիստը թուրինյան ակումբի ռեկորդակիր է՝ թիմում անցկացրած 705 խաղով։ Նա նաև «Յուվենտուսի» պատմության լավագույն ռմբարկուն է՝ 290 գոլով։