«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Թերին նշել է իր սերնդի լավագույն թիմին։
«2009 թվականին «Բարսելոնայի» դեմ «Կամպ Նոու» գնալը, բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկին դիմակայելը այն է, ինչի մասին երազում ես և նաև այն, ինչին ձգտում ես: Ես միշտ ասում եմ, որ «Բարսելոնան» իմ սերնդի լավագույն թիմն է։ Եվ այդ դարաշրջանում նրա հետ կարող էր մրցել միայն մեկ թիմ՝ «Չելսին»»,- գրել է Թերին սոցցանցերից մեկում։
Հիշեցնենք, որ Թերին հանդես է եկել «Չելսիում» 1998-ից 2017 թվականներին։ Պաշտպանը 5 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը և Անգլիայի գավաթը, 3 անգամ նվաճել Անգլիայի լիգայի գավաթը, ինչպես նաև մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան։