Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Ֆուլհեմ» խաղից հետո (3:2) հետաքրքիր դրվագ է արձանագրվել «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի և հյուրերի հարձակվող Ադամա Տրորեի մասնակցությամբ։
Սոցցանցերում հայտնվել մի տեսանյութ, որտեղ Պեպը խաղից հետո մտնում է խաղադաշտ ու սկսում է ինչ-որ բան ակտիվորեն ասել «Ֆուլհեմի» հարձակվող Ադամա Տրաորեին, ում ավելի վաղ հարցազրույցներից մեկի ժամանակ գովեստի խոսքեր էր շռայլել։
Դատելով ժեստերից՝ Գվարդիոլան մի քանի խորհուրդ է տվել Տրաորեին, բայց դժվար թե իսպանացին ֆուտբոլիստին ցանկանա հրավիրել «Մանչեսթեր Սիթի»: