Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրում Երևանի «Նոայի» հաղթանակը չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ խաղում ճանաչվել է լավագույն հանդիպումն առաջին տուրում։
Հանդիպումը լավագույնն է ճանաչվել ՈւԵՖԱ-ի Performance of the Week անվանակարգում:
Այս անվանակարգում հաղթողը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում։
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեկ ընդունել էր չեխական «Մլադա Բոլեսլավին» և 2-0 հաշվով հաղթանակ տարել:
Այս խաղում գոլերով աչքի ընկան Մատեուս Այասն ու Վիջիլ Պինսոնը։ Վերջինս դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։