«Լիվերպուլի» կիսապաշտպան Ուատարու Էնդոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստ է հունվարին վաճառել Էնդոյի տրանսֆերը, քանի որ ցանկանում է ձեռք բերել մեկ այլ հենակետային կիսապաշտպանի:
Հիշեցնենք, որ Էնդոն «Լիվերպուլում» հանդես է գալիս նախորդ տարվա ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Էնդոյի աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: