Թուրքական «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ Անգլիական Պրեմիեր լիգա։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի մասնագետին ցանկանում է իր թիմում տեսնել «Էվերթոնի» նոր սեփականատեր Դան Ֆրիդկինը։ Նշվում է, որ ակումբի սեփականատերը այնքան էլ գոհ չէ լիվերպուլյան ակումբի ներկայիս գլխավոր մարզչի՝ Շոն Դայչի կատարած աշխատանքից։ Այդ իսկ պատճառով չի պատրաստվում երկարաձգել անգլիացի մասնագետի պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Միաժամանակ ամերիկացի գործարարը, որը նաև իտալական «Ռոմայի» սեփականատերն է, լավ ծանոթ է Մոուրինյոյի աշխատելոճին, քանի որ նախկինում՝ 2021-ից 2024 թվականներին Ժոզեն գլխավորել է նաև «Ռոման»։