«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ 77-ամյա Հարի Ռեդնապը կասկածներ է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինի կերպարի վերաբերյալ , ով աչքի էր ընկնում ֆուտբոլային դաշտում իր կոշտ խաղով։
«Չեմ կարծում, որ Ռոյ Քինն այնքան կոշտ է, որքան ինքն իրեն է ներկայացնում: Այդ ամենը խաբեություն է: Իրականում ես դեմ չէի մենամարտի Քինի հետ»,- Ռեդնապի խոսքը մեջբերում է Goal-ը՝ վկայակոչելով Soccer PM-ին:
77-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Բիրմինգհեմը», որը նա գլխավորել է 2017 թվականի ապրիլից սեպտեմբեր։ Իր ողջ կարիերայի ընթացքում Ռեդնապը գլխավորել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Սաութհեմփթոնը», «Վեսթ Հեմը», «Բորնմութը» և այլն: