Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը խոսել է «Բարսելոնայի» 17-ամյա ֆուտբոլիստ Լամինե Յամալի մասին։
Գերմանացի ֆուտբոլիստը չի թաքցրել, որ հիացած է երիտասարդ հարձակվողի ցուցադրած խաղով։
«Նրա ձեռքբերումները վրդովեցուցիչ են, պետք է արժանին մատուցել նրան: Նա խաղում է «Բարսելոնայում» 17 տարեկանում և իրեն լավագույն կերպով է դրսևորել Եվրոյում։ Հուսով եմ՝ նա վնասվածքներ չի ստանա, պայծառ ապագա ունի։ Այն, ինչ անում է Յամալը, ուղղակի սարսափելի է»,- Ռուդիգերի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Լամին Յամալն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում 10 խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: