«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Եվրոպա լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրում «Պորտուի» հետ մարտական ոչ-ոքիի (3:3) մասին։
«Մենք կհասնենք մեր նպատակին։ Մի քննադատեք մեզ հիմա՝ այս պահին, քննադատեք մեզ մրցաշրջանի վերջում։ Մենք կկատարելագործվենք։ Մեր ուսերի հետևում եզրափակիչ դուրս եկած երկու մրցաշրջան կա։ Պարզապես սպասեք»,- տեն Հագի խոսքն է մեջբերում EuroFoot-ը՝ հղում անելով TNT-ին։
«Կարմիր սատանաները» 2 խաղում 2 միավոր են վաստակել։ Հաջորդ տուրում ՄՅՈւ-ն կհանդիպի թուրքական «Ֆեներբահչեին»։ Խաղը կկայանա հոկտեմբերի 24-ին։