Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մրցութային կոմիտեն որոշում է կայացրել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատժամիջոցների մասին՝ Մադրիդի «Ռեալի» հետ մադրիդյան դերբիում երկրպագուների պահվածքի համար։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պետք է վճարի 45 հազար եվրո տուգանք, ինչպես նաև մասամբ փակի «Մետրոպոլիտանո» մարզադաշտի հարավային տրիբունան, որտեղ տեղակայված են «Ատլետիկոյի» ուլտրասները: Տրիբունաների փակման արգելքը կգործի հաջորդ երեք հանդիպումների համար, այդ թվում՝ «Լեգանեսի», «Լաս Պալմասի» և «Ալավեսի» դեմ կայանալիք խաղերում։
Կոմիտեի որոշման մեջ նշվում էր, որ միջադեպերը համարվում են «առանձնապես լուրջ»։ Հանձնաժողովը պարզել է, որ «Ատլետիկոն» բավարար միջոցներ չի ձեռնարկել նմանատիպ միջադեպերը կանխելու համար, իսկ մեղավորներին հայտնաբերելու միջոցները համարվել են անբավարար։
Նշվում է, որ կումբը ունի 10 օր որոշումը բողոքարկելու համար։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Լա լիգայի 8-րդ տուրի «Ատլետիկո» — «Ռեալ» հանդիպման ժամանակ (1:1) «Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Հանդիպման մրցավարը խաղը ստիպված է եղել դադարեցնել այն բանից հետո, երբ «Ատլետիկոյի» երկրպագուները սկսել են առարկաներ նետել «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի վրա և հայհոյանքներ հնչեցնել նրա հասցեին։