Հայտնի է դարձել, թե ինչու է Կարլո Անչելոտին փոխարինել Էդեր Միլիտաոյին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի «Լիլի» դեմ արտագնա խաղում (0:1)։
Բրազիլացին խաղադաշտ էր դուրս եկել «Ռեալի» մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց 57-րդ րոպեին։
Միլիտաոն փոխարինում խնդրեց ազդրի շրջանում ունեցած ցավերի պատճառով։ Խնդիրն անհանգստացրել է ֆուտբոլիստին նաև «Ատլետիկոյի» դեմ վերջին խաղում, սակայն հետո թիմում որոշել են, որ վնասվածքը լուրջ չէ, հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ այժմ 26-ամյա խաղացողի մասնակցությունը «Վիլյառեալի» հետ առաջիկա հանդիպմանը լուրջ կասկածի տակ է։
Հիշեցնենք, որ «Լիլից» կրած պարտությունը «Ռեալի» համար առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում: Կարլո Անչելոտիի թիմը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 5-ին Լա լիգայում արտագնա հանդիպում կանցկացնի «Վիլյառեալի» հետ։