Բուլղարիայի առաջնության հերթական տուրում Սոֆիայի ԲԿՄԱ-ի և «Սեպտեմվրիի» միջև հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Սակայն այդ հանդիպումը հիշվելու է ոչ այդ հաշվի շնորհիվ։
Տաքսին խաղադաշտ է ներխուժել հենց դերբիի ժամանակ։ Դա զարմացրել է բոլորին։ Հնարավոր է՝ նաև տաքսիստին, որը չի էլ հասկացել, թե ինչպես է մուտք գործել խաղադաշտ։
Հետագայում պարզվել է, որ տաքսիստը պարզապես իր հաճախորդին է փնտրել, որը կորել էր իր GPS-ի լուսատախտակից։