«Մանչեսթեր Սիթին» այս ձմռանը կարող է հարկադրված նոր կիսապաշտպան գնել՝ թիմի առանցքային կիսապաշտպան Ռոդրիի վնասվածքի պատճառով:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ Անգլիայի չեմպիոնները դիտարկում են 27-ամյա հոլանդացու ձեռքբերման տարբերակը։
Transfermarkt-ը դե Յոնգի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: Նախկինում մամուլում բազմիցս տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Բարսելոնան» ցանկանում է բաժանվել Ֆրենկիից բարձր աշխատավարձի պատճառով։