«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կկարողանա մասնակցել իր թիմի առաջիկա հանդիպումներին, քանի որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) չեղարկել է Անգլիայի առաջնության 6-րդ տուրի «Տոտենհեմի» հետ խաղում (0-3) ստացած կարմիր քարտը:
Այս մասին հայտնում է ՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Ընդգծվում է, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան բավարարել է «Յունայթեդի» բողոքը պորտուգալացի կիսապաշտպանի հեռացման դեմ։
«Տոտենհեմի» հետ հանդիպման 42-րդ րոպեին Ֆերնանդեշը ուղիղ կարմիր քարտ ստացավ՝ լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի նկատմամբ կոպիտ խաղի ընթացքում։