Երկուշաբթի երեկոյան Ասիայի Չեմպիոնների լիգայում «Ալ Նասրը» 2-1 հաշվով հաղթել է «Ալ Ռայյանին»:
«Ալ Նասրի» կազմում գոլերից մեկը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Ինչպես հայտնում է տեղի Arriyadiyah-ը, Ռոնալդուի գոլից հետո ֆուտբոլիստ Սալեմ ալ Նաջին, ուրախությունից, կտրուկ ոտքի է կանգնել պահեստայինների նստարանից և գլխով հարվածել պահեստայինների նստարանի ծածկի վերին հատվածին։
Ալ-Նաջին կորցրել է գիտակցությունը, սակայն շուտով ուշքի է եկել։ Ֆուտբոլիստը հոսպիտալացման կարիք չի ունեցել, սակայն ակումբի բժիշկները կհետևեն նրա առողջությանը։
Հարկ է նշել, որ Սալեմ ալ Նաջին փոխարինվել է վերջին հանդիպման առաջին խաղակեսում՝ վնասվածքի պատճառով։