Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն իր կարծիքն է հայտնել անգլիական «Աստոն Վիլլա» թիմի մասին:
«Նրանք լավ թիմ ունեն և արժանի են Չեմպիոնների լիգայում խաղալուն՝ իրենց հիանալի մրցաշրջանից հետո: Ես միշտ ուրախ եմ վերադառնալ Անգլիա և խաղալ այնտեղ: Զարմանալի մթնոլորտ կլինի, դա կլինի նրանց առաջին խաղը Չեմպիոնների լիգայում շատ երկար ժամանակ անց, դա նրանց համար առանձնահատուկ կլինի»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն «X» սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը մյունխենյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին «Տոտենհեմից», պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։ Չեմպիոնների լիգայի շրջանակում հոկտեմբերի 2-ին «Բավարիան» կհանդիպի «Աստոն Վիլայի» հետ, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։