Կրիշտիանու Ռոնալդուի քույրը պատասխանել է Անտոնիո Կասանոյի քննադատական խոսքերին:
«Ռոնալդուն ֆուտբոլ խաղալ չգիտի: Նա կարող է 3000 գոլ խփել, բայց դա ինձ չի հետաքրքրում: Իգուաինը, Ագուերոն, Բենզեման, Լևանդովսկին, Իբրահիմովիչը և Սուարեսը գիտեին, թե ինչպես կապվել թիմի հետ: Նրանք շատ բաներ գիտեին՝ ի տարբերություն Ռոնալդուի, որի միակ նպատակը միշտ գոլ խփելն է»,- նշել էր իտալացին։
«Մարդիկ ասում են, որ Կասանոն ֆուտբոլիստ է եղել, բայց ես կարծում եմ, որ նրանք սխալվում են։ Նա, հավանաբար, եղել է գնդակ բերող»,- գրել է Էլմա Ավեյրուն։