«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերային մնացած ժամանակահատվածի մասին, ինչպես նաև նշել, որ իր համար այլևս կարևոր չէ լավագույն խաղացողը լինելը։
«Հիմա ես պարզապես հաճույք եմ ստանում ֆուտբոլից, քանի որ գիտեմ, որ ինձ շատ ժամանակ չի մնացել: Հիմա ինձ համար կարևոր չէ լավագույն խաղացող լինելը կամ մրցանակներ նվաճելը։ Հիմա ինձ համար կարևոր է հաճույք ստանալը և թիմին օգնելը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։