Մադրիդի «Ատլետիկոն» կարող է պատժվել սեփական երկրպագուների պատճառով, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ պատճառը Լա լիգայի 8-րդ տուրի «Ռեալի» հետ խաղում (1:1) եղած սկանդալն է։ «Ներքնագործների» երկրպագուները հանդիպման ընթացքում սկսել են տրիբունաներից կրակայրիչներ և տարբեր առարկաներ նետել հյուրերի դարպասապահի ուղղությամբ, ինչի պատճառով էլ խաղն ընդհատվել է 20 րոպեով։
Նշվում է, որ «հնդկացիները» որպես պատիժ կարող են Իսպանիայի առաջնության հաջորդ մի քանի տուրերում տնային հանդիպումները անցկացնել տրիբունաների մասնակի փակմամբ։