Լեգենդար նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը տպավորված է «Բավարիայի» խաղով Վենսան Կոմպանիի գլխավորությամբ:
Շաբաթ օրը մյունխենցիներն այս մրցաշրջանում առաջին անգամ չհաղթեցին՝ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտելով հանդիպումը «Բայերի» հետ:
«Ներկայիս «Բավարիան» ամենաուժեղն է, որը ես երբևէ տեսել եմ: Նույնիսկ ավելի լավը, քան Պեպ Գվարդիոլայի օրոք, քանի որ հիմա թիմն անընդհատ խաղում է դեպի առաջ:
Իհարկե, ամենից հաճախ այս «Բավարիային» տեսնում էինք ավելի թույլ մրցակիցների դեմ, ինչպիսիք են Զագրեբի «Դինամոն» և «Հոլշտեյնը», բայց «Բայերի» դեմ այնպիսի գերակայություն, համախմբվածություն, կոմպակտություն կար:
Վերջին 7-8 ամիսների ընթացքում կենտրոնական պաշտպաններին արդարացիորեն քննադատում էին, սակայն Կոմպանին նրանց վերադարձրել է վստահությունը: Հաճելի է այս թիմին հետևել»,- Մատեուսի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։