Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ատլետիկոն» տանը ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ռեալի» հետ (1:1):
Հանդիպման ընթացքում սկանդալային միջադեպ գրանցվեց հյուրերի դարպասապահ Տիբո Կուրտուայի և «ներքանակագործների» երկպգաուների միջև, ինչի արդյունքում նրա ուղղությամբ տրիբունաներից տարբեր առարկաներ նետեցին։
El Chiringuito TV-ի համաձայն՝ ավելի ուշ պարզվել է, որ «Ատլետիկոյի» երկրպագուներից մեկն իր մոտ դանակ է ունեցել։ Անվտանգության ծառայությունը ժամանակին արձագանքել է այս միջադեպին և թույլ չի տվել երկրպագուին գործել։
Հիշեցնենք, որ միջադեպի պատճառով մրցավարը թիմերին ուղարկեց հանդերձարան, 20 րոպե դադարից հետո հանդիպումը վերսկսվեց և ավարտվեց 1:1 հաշվով։