Հայտնի է դարձել, թե ինչ է ասել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան «Ատլետիկոյի» երկրպագուներին (1:1) Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «արքայական» ակումբի գոլը տոնելիս։
Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» գոլից հետո Կուրտուան դիմել է «Ատլետիկոյի» երկրպագուներին բղավելով նրանց ուղղությամբ «Առա՛ջ»։
Դրանից հետո տրիբունաներից տարբեր առարկաներ սկսեցին նետել Կուրտուայի ուղղությամբ։ Մրցավարը թիմերին ուղարկեց հանդերձարան։ 20 րոպե դադարից հետո հանդիպումը վերսկսվեց։