Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Տոտենհեմին» 0-3 հաշվով։
Լոնդոնցիները հաղթեցին խաղում Բրենան Ջոնսոնի (3-րդ րոպե), Դեյան Կուլուսևսկու (47-րդ րոպե) և Դոմինիկ Սոլանկեի (78-րդ րոպե) գոլերի շնորհիվ:
Առաջին խաղակեսի վերջում մանկունիացիները մնացին 10 հոգով․ 42-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Բրունո Ֆերնանդեշը։ Պորտուգալացու համար այդ հեռացումն առաջինն էր կարիերայում։
«Տոտենհեմը» (10 միավոր) ԱՊԼ-ում բարձրացավ ութերորդ տեղ։ «Մանչեսթեր Յունայթեդը» (7) մրցաշարային աղյուսակում 12-րդն է։