Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի խաղում «Այնտրախտը» հյուրընկալվելիս հաղթեց «Հոլշտայն Քիլին»՝ 4-2:
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Օմար Մարմուշը։ Եգիպտոսցին գոլի հեղինակ է դարձել 25-րդ և 65-րդ րոպեներին։ Եվս մեկական գոլ խփեցին Իգոր Մատանովիչը (47-րդ րոպե) և Տուտան (74-րդ րոպե):
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Շուտո Մատինոն․ 30-րդ րոպեին ճապոնացին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 50-րդ րոպեին գոլ խփեց խաղից։
«Այնտրախտը» (12 միավոր) բարձրացավ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ։ «Հոլշտեյնը» (1) եզրափակում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։