Երևանում կայացավ «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը, հայտնում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
18 երկրից ժամանած մարզիկներ ուժերը չափեցին մրցաշարում, որի մրցանակային ֆոնդն ինչպես անցած տարի 200․000 դոլլար էր։
Հայ մարզիկներն ընդհանուր հաշվարկով նվաճեցին 7 մեդալ՝ 2 արծաթ և 5 բրոնզ։ «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարում մեդալ նվաճած մեր մարզիկները.
Կառլեն Մահինյան 71կգ (արծաթե մեդալ)
Վահագն Չալյան 88կգ (արծաթե մեդալ)
Կարեն Սարգսյան 58կգ (բրոնզե մեդալ)
Նարեկ Դալլաքյան 64կգ (բրոնզե մեդալ)
Ալեքսան Ստեփանյան 79կգ (բրոնզե մեդալ)
Գոռ Հարությունյան 88կգ (բրոնզե մեդալ)
Արսեն Խանջյան 98կգ (բրոնզե մեդալ)
Սամբոյի միջազգայի ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովի կարգադրությամբ, հաջորդ տարի «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարին կտրվի «Աշխարհի գավաթ» կարգավիճակ։