Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են փոխել ամառային տրանսֆերային պատուհանի փակման օրը՝ այն տեղափոխելով օգոստոսի վերջից դեպի ամսվա 15-ը։ Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում կատարելով The Times-ին։
Հաղորդվում է, որ այս նախաձեռնությունը դրական է ընդունվել Եվրոպայի ուժեղագույն առաջնությունների կողմից։ Ընդգծվում է, որ ակումբներին դուր չի գալիս այն հանգամանքը, որ թիմերի կազմը կարող է համալրվել այն պահին, երբ առաջնության խաղերն արդեն ընթացքի մեջ են: Բացի այդ, իրավիճակը խանգարում է թե՛ մարզչին, և թե՛ ֆուտբոլիստներին։ Միջմրցաշրջանում փոփոխություններ չեն նախատեսվում:
Եվրոպական ակումբներն արդեն դիմել են ազգային լիգաներին՝ խնդրելով համատեղ աշխատել գործող կանոնների փոփոխության համաձայնության հասնելու ուղղությամբ։