Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի բիզնեսը շարունակում է ընդլայնվել, և այժմ նա աշխատակիցներ է փնտրում Մադրիդում գտնվող իր հյուրանոցում աշխատելու համար, հայտնում է Marca-ն։ Հրատարակությունը ներկայացրել է մանրամասն ցուցակ՝ թափուր աշխատատեղերի և դրանց համար նախատեսված աշխատավարձերի վերաբերյալ։
Օրերս համացանցում աշխատանքային առաջարկներ են հայտնվել Ռոնալդուին պատկանող Pestana CR7 հյուրանոցում: Հյուրանոցին անհրաժեշտ են աշխատակիցներ տարբեր պաշտոններում՝ սպասավոր, վերահսկող, դռնապան, ընդունարանից աշխատող և կրտսեր մատուցող: Հաշվի է առնվում, որ թեկնածուները պետք է ունենան բարձր մակարդակի անգլերենի իմացություն (B2 կամ C1), իսկ որոշ պաշտոնների դեպքում պահանջվում է նաև միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն։
Ղեկավարի պաշտոնում աշխատավարձը կկազմի 2300 եվրո ամսական: Մատուցողի պաշտոնում՝ 1300 եվրո:
Թեկնածուներին առաջարկվում է անժամկետ պայմանագիր, որը ներառում է ռեստորանում սննդի տոմսեր (աշխատավարձի մեջ ներառված է սնունդը), ընկերության կողմից վճարվող առողջապահական ապահովագրություն, արտոնյալ գներ, ինչպես նաև 25% զեղչ՝ բարերում և ռեստորաններում: Ինչ վերաբերում է արձակուրդին, ապա աշխատակիցները տարվա կտրվածքով ունեն 30 օր արձակուրդ, և դրան ավելացվում է ևս 20 լրացուցիչ օր: