Ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Բավարիան» ու Լևերկուզենի «Բայերը»։
Խաղը կայացել է Մյունխենի մարզադաշտում և ավարտվել 1-1 հաշվով։
31-րդ րոպեին Գրանիտ Ջակայի փոխանցումով հաշիվը բացեց «Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիչը։ 39-րդ րոպեին հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը։
«Բավարիան» գերմանական Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է: Չորս խաղում թիմը վաստակել է 13 միավոր։ «Բայերը» վաստակել է տասը միավոր և չորրորդ տեղում է։