Ավարտվել է Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցլ են «Միլանն» ու «Լեչեն»: Խաղը կայացել է «Սան Սիրո» մարզադաշտում (Ջուզեպպե Մեացա) և ավարտվել է տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 3։0 հաշվով։
38-րդ րոպեին «Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան բացել է խաղի հաշիվը։ 41-րդ րոպեին ձախ պաշտպան Թեո Էրնանդեսը կրկնապատկել է տանտերերի առավելությունը:
43-րդ րոպեին «Միլանի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը հաշիվը դարձրել է խոշոր:
Իտալիայի առաջնության վեց հանդիպումից հետո «ռոսոներիները» վաստակել են 11 միավոր և այժմ երկրորդ տեղում են։ «Լեչեն» վաստակել է հինգ միավոր և 17-րդ տեղում է։