«Ատլետիկոն» որոշել է չեղարկել մեքսիկացի երգչուհի Դաննա Պաոլայի ելույթը Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ դերբիի ընդմիջմանը, հայտնում է Relevo-ն։
29-ամյա երգչուհին և դերասանուհին «Ատլետիկոյի» տնային մարզադաշտում առաջին խաղակեսից հետո պետք է կատարեր «El double» երգը Աբրահամ Մատեոյի հետ զուգերգով, սակայն ակումբը որոշել է չեղարկել ելույթը La Revuelta-ին նրա տված հարցազրույցից մի քանի օր անց, որում Պաոլան խոստովանել է, որ ինքը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է և անհամբեր սպասում է իրականում թիմին տեսնելուն:
Մադրիդյան դերբին կկայանա սեպտեմբերի 29-ին Civitas Metropolitano մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: