«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը նշել է, թե լոնդոնյան ակումբի որ նախկին ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ նույն թիմում։
«Եթե կարողանայի ընտրել, թե «Չելսիի» որ դեմքի հետ կցանկանայի խաղալ մի թիմում, անխոս, նա կլիներ Էդեն Ազարը։ Մենք տարբերվում ենք խաղաոճերը, սակայն ես փորձում եմ լինել այնպես, ինչպես Ազարն է»,- Պալմերի խոսքն է մեջբերում իտալացի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ազարն ավարտել է կարիերան 2023 թվականին։ Բելգիացին «կապույտների» կազմում ելույթ է ունեցել 2012-ից 2019թթ․-ին։
Ազարը «Չելսիի» հետ երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ հռչակվել Եվրոպա լիգայի հաղթող, ինչպես նաև մեկ անգամ էլ նվաճել Անգլիայի Գավաթը։