Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է, որ մինչ 2014 թվականի ամռանը «Բավարիայից» «Ռեալ» տեղափոխվելը չափազանց մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուն։
«Ես արդեն պայմանավորվել էի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 2014 թվականին՝ մինչև «Ռեալ» տեղափոխվելը։ Բայց այդ ժամանակ Դեյվիդ Մոյեսը հեռացվեց ակումբից, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորեց Լուի վան Գալը։ Այդ պատճառով և՛ նա, և՛ ես ուրախությամբ հրաժարվեցինք այս գործարքից»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշվում է, որ Կրոսն ու Վան Գալը լավագույն հարաբերությունները չեն ունեցել այն ժամանակահատվածում, երբ հոլանդացի մասնագետը մարզում էր «Բավարիան» (2009-2011 թվականներին)։