Ավարտվեց Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի հանդիպումը, որում հանդիպեցին անգլիական «Տոտենհեմը» և «Քարաբաղը»։
Թիմերը խաղացել են Լոնդոնի (Անգլիա) «Տոտենհեմ Հոթսպուր» մարզադաշտում: «Տոտենհեմը» մրցակցին հաղթեց խոշոր՝ 3-0 հաշվով։
Ութերորդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ «Տոտենհեմի» պաշտպան Ռադու Դրագուսինը։ 13-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» կիսապաշտպան Բրենան Ջոնսոնը՝ Դոմենիկ Սոլանկեի օգնությամբ։
53-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Տոտենհեմի» կիսապաշտպան Պապե Մատար Սարը։ 58-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստը չիրացրեց 11 մետրանոց հարվածը:
68-րդ րոպեին «Տոտենհեմի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեն հաշիվը հասցրեց ջախջախիչի՝ 3-0։