«Ուրարտուի» սան, պաշտպան և թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը անցկացրել է իր հոբելյանական 200-րդ հանդիպումը Հայաստանի առաջնությունում, որից 92-ը՝ «Ուրարտուի» կազմում։
Մարգարյանը իր նորամուտը «Ուրարտուի» հիմնական թիմում նշել է 2015 թվականի ապրիլի 5-ին՝ փոխարինման դուրս գալով «Գանձասար-Կապանի» դեմ արտագնա խաղում։