«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է թիմի մոտիվացիայի մասին. նախորդ մրցաշրջանի արդյունքներով մյունխենյան գրանդը 12 տարվա մեջ առաջին անգամ մնաց առանց գավաթների։
Բունդեսլիգայի և Գերմանիայի գավաթի հաղթողը դարձավ «Բայերը», որի հետ «Բավարիան» կհանդիպի շաբաթ օրը։
«Այս մրցաշրջանում մենք իսկապես ավելի մոտիվացված ենք, բայց երբեք մոտիվացիայի հետ կապված մեծ խնդիրներ չենք ունեցել:
Անկեղծ ասած, վերջին տարիներին չի եղել ոչ մի մրցաշրջան, որում մենք լիովին գոհ լինենք ինքներս մեզնից. միակ բացառությունը կարելի է համարել Ֆլիկի գլխավորությամբ մրցաշրջանը, երբ մենք հաղթեցինք ամեն ինչ։ Մոտիվացիան միշտ եղել է, բայց ոչ այն մակարդակի, ինչ հիմա է»,- Մյուլերին մեջբերում է Bayern & Germany-ն։