«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է վերջին 10 տարիների աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողին։
«Ռոբերտ Լևանդովսկին վերջին 10 տարիների ընթացքում աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է։ Նրա գործը առաջնագծում խաղալն ու գոլեր խփելն է, և նա դա անում է շատ բարձր մակարդակով»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա խաղացողը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը Լևանդովսկիի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։